Բերման է ենթարկվել թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում դրամապանակ գողացած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Եր. Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս նույն օրը թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1951 թ. ծնված Անահիտ Գ.-ի դրամապանակը:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս