ՖՈՏՈ. Արմեն Ջիգարխանյանի կինը 30 մլն. ռուբլիով նոր բնակարան է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, 30 մլն ռուբլիով  բնակարան է գնել: Դերասանի կինը նոր բնակարանի մասին պատմել է Starhit-ի հետ հարցազրույցում:

81-ամյա դերասանը ու նրա կինը նոր բնակարան կտեղափոխվեն օգոստոսին, որի գտնվելու վայրն ընտրել է հենց Արմեն Ջիգարխանյանը: Լրատվամիջոցն ընդգծում է, որ նրանք միասին են 15 տարի, սակայն պաշտոնապես ամուսնացել են միայն անցյալ տարի: Նախկինում նրանք բնակվում էին Կրասնոգորսկու վրա գտնվող մեկսենյականոց բնակարանում, սակայն Վիտալինան կես միլիոն դոլարով 134 ք.մ. մակերեսով երեքսենյականոց բնակարան է ձեռք բերել Ռուբլյովսկու խճուղում:

-Վիտալինա, ինչպիսի՞ տրամարությամբ եք պատրաստվում տեղափոխությանը:

-Ուրախ եմ, որ վերջնականապես ամեն ինչ կարգավորվել է: Երբ տեղափոխվել էինք Պոդմոսկովյա,  չէինք հաշվարկել, որ այդքան երկար կմնանք այնտեղ: Մեր բնակարանը փոքր էր, հարմար չէր: Արմեն Բորիսովիչն է ընտրել բնակարանը, իսկ ես արել եմ մնացածը: Կարելի է ասել, որ դա իմ ամուսնական նվերն է:

-Ո՞վ է զբաղվել վերանորոգմամբ:

-Արդեն մեկ տարի է այն ընթանում է: Մինչ աշխատողներ վարձելը, հարցազրույց եմ անցկացրել: Իմ բախտը բերեց, քանի որ աշխատողները շատ լավն էին: Մենք կունենանք երեք սենյակ՝  աշխատասենյակ, հյուրասենյակ և ննջասենյակ: Հիմնական ակցենտը դրված է դասականի վրա՝ ամեն ինչ պարզ է, խիստ և էլեգանտ: Պաստառները բաց գույնի են, կահույքն էլ միայն բնական մատերիալից:




Լրահոս