ՖՈՏՈ. Որ կենդանակերպի նշանին երբ է հաջողություն սպասվում. կարևոր տարեթվեր յուրաքանչյուրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են հաջող և անհաջող շրջաններ: Լինում են դեպքեր, երբ անհաջողությունները գալիս են իրար հետևից, իսկ հաջողությունն էլ միանգամից գլխիդ է  թափվում: Բոլորին է հետաքրքիր, թե դա ինչի հետ կարող է կապված լինել: Աստղագետ Պավել Գլոբան վստահ է, որ գաղտնիքն աստղերի դասավորվածության մեջ է թաքնված:

Խոյ

Կարևոր տարեթվեր՝ 15, 19, 30, 35, 40, 45, 57, 60, 66 և 76. Այս տարիքում տեղի ունեցած իրադարձությունները կարող են ամենալավը չլինել, սակայն ճակատագարական կլինեն: Ամենամեծ փոփոխությունները կլինեն 40 տարեկանից հետո:

Ցուլ

Կարևոր տարիներն են՝  16, 21, 24, 30, 33, 39, 51, 60 և 64:

Ծնունդից մինչ 30 տարեկան ընկած ժամանակահատվածը  հաճելի դժվար է անվանել, սակայն դրանից հետո իսկական ծաղկուն շրջան կլինի:

Երկվորյակ

Կարևոր տարիներ՝ 10, 20, 30, 40, 50, 64, 70 և 80:

Անտեսանելի ուժը քեզ պաշտպանում է տանջանքներից, անհաջողություններից և տառապանքներից: Հենց այդ պատճառով էլ շատ ծանր շրջաններ ձեզ մոտ չեն եղել և չեն լինի: Քո կյանքը խոստանում է լինել հանգիստ:

Խեցգետին

Կարևոր տարիներ՝ 15, 25, 30, 35, 40, 45, 50, 60 և 75:

Ռոմանտիկ շրջանում կլինես մինչ 30 տարեկան: Դրանից հետո քո զգացմունքայնությունը կնվազի: Ոչ ամեն ինչ քո կյանքում քո սրտով կլինի:

Առյուծ

Կյանքի կարևոր տարիներ՝ 19, 36, 40, 57, 60, 76:

Լավատեսությունն ու հավատը սեփական ուժերի հանդեպ կօգնեն առյուծներին հեշտությամբ տանել բոլոր վատ ժամանակները:

Կույս

Կարևոր տարիներ՝ 16, 21, 24, 32, 41, 50:

Կույսերի մոտ ամենահաճելի զգացմունքներն ու էմոցիաները կապված են կարիերայի հետ: Պետք չէ տխրել, քանի որ աշխատանքը ևս կարող է հաճույք պատճառել:

Կշեռքներ

Կարևոր տարիներ՝ 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72:

Կշեռքների կյանքում մի քանի իրադարձություններ կարող են անսպասելի հաջողության հանգեցնել:

Կարիճ

Կարևոր տարիներ՝ 15, 25, 30, 45, 50, 60, 74:

Կարիճներին խորհուրդ է տրվում հետևել բնավորությանը: Բոլոր խոչընդոտները, որոնք հայտնվում են քո ճանապարհին, լինում են հենց քո մեղքով:

Աղեղնավոր՝ 

Կարևոր տարիներ՝ 15, 19, 36, 38, 40, 45, 57, 75:

Յուրաքանչյուր ապրած տարի քեզ համար փորձ կլինի: Դու իսկապես հաջողակ և երջանիկ մարդ կլինես:

Այծեղջյուր

Կարևոր տարիներ՝ 16, 21, 30, 31, 33, 41, 50, 57:

Հիշեք այս տարիները: Փոփոխությունները ինչպես երջանկություն, այնպես էլ տխրություն կբերեն: Պատրաստ եղիր ցանկացած փորձության, դուք դա մեծ պատվով կհաղթահարեք:

Ջրհոս

Կարևոր տարեթվեր՝ 12, 22, 24, 32, 42, 48, 50, 64, 72:

Դուք մի օր կնկատեք, որ մեծ հաջողությունների եք հասել այս տարիքներից մեկում:

Ձկներ

Կարևոր տարիներ՝ 12, 24, 30, 36, 45, 48, 52, 60:

Ավելորդ զգացմունքայնությունը քեզ խանգարում է հաճույք ստանալ պահերից և ուրախությամբ ընդունել փոփոխությունները, որոնք կլինեն ձեր կյանքում: Դու ավելի երջանիկ կդառնաս հենց ներքին հանգստություն ձեռք բերես:




Լրահոս