Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը շարունակվում է: Մեղադրող դատախազը ներկայացնում է մեղադրական եզրակացությունները:
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի մեղադրական եզրակացության հրապարակման ժամանակ տեղից հայտարարություն արեց` «Տենց բան չկա»:
Այսպես, ըստ այդմ` Առաքելյանը մեկ այլ ամբաստանյալ` «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի միջոցով է ծանոթացել խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ, ապա` համաձայնել համագործակցել հանցավոր խմբի հետ:
Այս հայտարարությանն էլ Առաքելյանը տեղից առարկեց: