ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Բաղդասարյանը դուրս մնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած իր ունեցած ծավալների մեծությանը, Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը տեղ չի գտել պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում:

Ընդ որում կոնյակի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում չի եղել այս տարվա ոչ առաջին եւ ոչ էլ երկրորդ եռամսյակներում:

Օրինակ, 2011 թվականին, երբ Արթուր Բաղդասարյանը զբաղեցրել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը իրեն պատկանող ընկերությունը պետական բյուջե վճարել է 249 մլն 300 հազար դրամ։ 2012 թվականին ցուցանիշներով ընկերությունը վճարել է 138 մլն 700 հազար դրամ: Իսկ 2013 թվականի 9 ամիսներին վճարած հարկերի ցուցանիշով «Հայասի»–ին խոշոր հարկատուների ցանկում է տեղ գտել 106 մլն 700 դրամ հարկով։

Զարմանալիորեն մեկ տարվա ընթացքում`2014 թվականին, երբ ԱԱԽ քարտուղարի պաշտոնից հրաժարական տվեց Արթուր Բաղդասարյանը, իր կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ավելի քան 77 մլն դրամ նվազեցրեց հարկային վճարումները:

Այսինքն 2014 թվականի առաջին եռամսյակում «Հայասի գրուպ»-ը պետական բյուջե վճարել է 28 մլն 782 հազար 200 դրամ, երկրորդ եռամսյակում` 52 մլն 814 հազար 500 դրամ, երրորդ եռամսյակում`97 մլն 502 հազար 300 դրամ, իսկ չորրորդ եռամսյակում` 125 մլն 739 հազար 200 դրամ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս