Ինչպես արդեն հայտնել էինք, Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային 1984թ-ին ծնված Արկադի Լևոնի Ղամբարյանի դին՝ գլխի շրջանում ստացած մահացու վնասվածքով:
ArmLur.am-ի հետ զրույցում Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանը տեղեկացրեց, որ պայմանագրային զինծառայողի ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում:
Ըստ գյուղապետի՝ մահացածն ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս երեխաններ:
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
Լիդա Եղիազարյան