ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 14-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 14-ին էապես չի փոխվի, 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: