«Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, որը կապվում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հետ, թալանել են: Պարզեցինք, որ 2015թ հունվարի 15-ին ժամը 02:00-ի սահմաններում Դավիթ Դավթյանը իր ծանոթ Կարեն Աղինյանի հետ գնացել է Իջևան քաղաքի արցախյան փողոցի 114 հասցեում գտնվող Քարվանսարա հյուրանոցառեստորանային համալիրի տարածք և նախապես իրենց հետ վերցված լինգի ու դուրի գործադրմամբ բացել են «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի համար որպես պահեստարան ծառայող սենյակի դուռը:
Արդյունքում, ապօրինի մուտք գործելով պահեստարան հափշտակել են 11 միլիոն 647 հազար 520 դրամ ընդհանուր արժողությամբ 22 հազար 372 տուփ տարբեր տեսակի և արժողության ծխախոտ, որը բարձելով Ուազ մակնիշի ավտոմեքենան հեռացել են: Արդյունքում, Դավիթ Դավթյանին եւ Կարեն Աղինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով `գողություն, որը կատարվել է՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նշենք, որ մեղադրյալներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ օրերս վերոնշյալ գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան:
Հավելենք, որ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը 2008-2012թթ. եղել է «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ նախագահ:
Քնար Մանուկյան