Ինչ ակնկալել Հոգլանդի հայտարարությունից. Մոսկվայի փոխարեն խոսում է Վաշինգտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք դեռևս 2014թ. հնչեցրել էր ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ»,-նշված է կետերում և անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտուն, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող միջանցքին, որը պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար, տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքին:

Հոգլանդի այս հայտարարությունը հետևել է երեկ կայացած Պուտին-Սարգսյան հանդիպմանը, որի ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել է հենց Ղարաբաղի խնդիրը: Ու այս հայտարարություն արվեց Հոգլանդի հրաժեշտից առաջ: Մինսկի խմբում նրան փոխարինելու է Էնդրյու Շեֆերը: Իհարկե, համանախագահների կողմից այսպիսի հայտարարություններն անակնկալ չեն, սակայն հենց Հոգլանդի կողմից նման հայտարարությունը կարող ենք անսպասելի որակել, Հոգլանդի այս հայտարարությունն ինչ որ առումով անակնկալ էր, հաշվի առնելով նրա նախորդ հայտարարությունները, որոնցում նշվում էր, որ ներկայում կարգավորման հրատապ խնդիրը շփման գծում վստահության մեխանիզմների տեղակայումն է: Սակայն նրա հրապարակած կետերը նորություն չեն, դա մադրիդյան սկզբունքներն են, որը մեկ տասնամյակ բանակցային սեղանին էր:

Հետաքրքիր է, որ նման հայտարարություն արվում է երեկ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, երբ բոլորը տեղեկություններ էին սպասում Սոչիից, այն փաստացի ստացվեց Վաշինգտոնից: Դե ինչ է ակնարկում կամ ցանկանում ցույց տալ պաշտոնական Վաշինգտոնը, դեռ պարզ չէ, սակայն նման հայտարարությունն անտեսելն ամենևին ճիշտ որոշում չէ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս