Երևանի մերսման սրահներից մեկն իրականում այլ գործունեությամբ է զբաղվել. նոր «հասարակաց տուն» է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորյունի 3/14 հասցեում գտնվող «Օպիում» մերսման սրահն իրականում մերսման սրահ չի եղել:

Գործի նախաքննական եզրակացությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ մերսման սրահի մատնահարդար՝ համատեղությամբ պոռնկությամբ զբաղվելու համար հաստատության ձեռնարկատեր Քրիստինեն իրավապահներին խոստովանել է, որ հաստատությունն օգտագործել է որպես հասարակաց տուն: Այս հնցանքի համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ երկու կամ ավելի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, և դատապարտվել 3 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարվա փորձաշրջանով և 1 տարի ժամկետով զրկվել է ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունքից:

Քրիստինեն որպես «մերսուհի» աշխատանքի է ընդունել երեք կանանց և այլոց, որոնց նյութապես շահագրգռելով՝ առաջարկել է զբաղվել պոռնկությամբ։

Կանայք համաձայնել են և 10-20 հազար դրամի դիմաց «Ռելաքս», «Արևելյան» և «Էրո-ռելաքս» տեսակի մերսումներ իրականացնելիս՝ գտնվելով կիսամերկ, որպես սեռական հարաբերության փոխարինող ձև` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելով՝ բավարարել են անորոշ շրջանակի հաճախորդների սեռական պահանջները։




Լրահոս