ՖՈՏՈ. Սմարթֆոնների հնարավորություններ, որոնց մասին գրեթե ոչ ոք չգիտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հեռախոսները թեթևացնում են մեր կյանքը: Մենք օգտվում ենք բազմաթիվ ֆունկցիաներից, որոնք օգնում են տարբեր իրավիճակներում: Սակայն կան բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք:

AdMe.ru-ն հավաքել է մի քանի գաղտնիքներ, որոնց մասին դուք տեղյակ չեք:

Արագ լիցքավորում

Եթե հեռախոսի մարտկոցը մինչև վերջ նստած և դուք պետք է լիցքավորեք այն, օգտվեք ավիառեժիմից: Ձեր սմարթֆոնը կրկնակի արագ կվերալիցքավորվի:

Տեքստի արագ ջնջում

Ավանդական ճանապարհով նամակներ ջնջելու փոխարեն, այֆոնի տերերը կարող են ուղղակի թափահարել հեռախոսը և վայրկյանների ընթացքում դրանք միանգամից կջնջվեն:

Օֆլայն-դիտում

Հաճախ է լինում, որ մենք բացում ենք բրաուզերը, որպեսզի մեծ գիրք կամ հոդված կարդանք, սակայն որոշ ժամանակ անց այն կորած է լինում վատ կապի պատճառով: Սակայն կարող եք ներբեռնման կոճակը սեղմել և այն կբացվի նույնիսկ օֆլայն ռեժիմում:

Աուդիոյի անջատման համար ժամանակացույց

Կա հարմար ֆունկցիա, որը հարմար է երաժշտություն լսելու համար: «Ժամանակացույց» բաժնում կարող եք ընտրել գրաֆիկ, որպեսզի ամբողջ գիշեր այն չերգի:

Կապի լավացում

Այս ֆունկցիան կարող է օգտակար լինել iphone-ի օգտատերերի համար ը կօգնի լավացնել կապի որակը, եթե դուք գտնվում եք քաղաքից դուրս կամ մեկ այլ վայրում: Ուղղակի ձեր հեռախոսի վրա հավաքեք *3370# կոմբինացիան:




Լրահոս