«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկայում համագումար կանցկացնի, որի ժամանակ վարչության կազմում փոփոխություններ կլինեն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններից հետո անհրաժեշտ հետեւություններն արվել են:
«Մենք ի տարբերություն շատ ու շատ քաղաքական ուժերի, մեր մոտեցումները եղանակային պայմաններից կամ իրավիճակի հետ կապված չենք փոխում», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան