Շարապովան որակազրկումից հետո առաջին տիտղոսն է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armsport.am ի փոխանցմամբ՝ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթել է Բելառուսի ներկայացուցչուհի Արիանա Սոբոլենկոյին Տյանզինի մրցաշարի եզրափակչում:

Հանդիպումն ավարտվել է 7:5, 7:6 (10:8) հաշվով:
Նշենք` առաջին սեթում 30-ամյա ռուս թենիսիստուհին պարտվելիս է եղել 1:4 հաշվով, իսկ երկրորդում` 1:5. սակայն կարողացել է հաղթանակ տոնել: Հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե:

Տյանցզինի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 426,750 դոլար: Նշենք` սա Շարապովայի առաջին հաղթանակն էր WTA-ի մրցաշարերում որակազրկումից հետո:

Վերջին անգամ նա տիտղոս էր նվաճել Հռոմում 2015 թվականի մայիսին: Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շարապովան wild card է ստացել «ՎՏԲ Կրեմլի Գավաթում»:

Աշխարհի նախկին ռակետը 10 տարի մրցաշարի չէր մասնակցել Մոսկվայում` 2007 թվականից: Առաջին շրջանում նա կհանդիպիի Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարիկովայի հետ:




Լրահոս