«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով Վրաստանում հայտնաբերված հետախուզվողներ Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի տեղափոխումը ՀՀ հնարավոր է՝ իրականացվի գաղտնի` ելնելով քրեական գործի հանգամանքներից եւ տվյալ անձանց անվտանգությունից:
Ինչպես հայտնի է՝ իրավապահները հոկտեմբերի 29-ին վերոնշյալ անձանց հայտնաբերել էին Վրաստանում, եւ այսօր լրանում է հայտնաբերման մեկ ամիսը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նրանց դեռ չեն տեղափոխել Հայաստան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր: