Դեկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ գործարար տուրիզմի բնագավառում միջազգային առաջատար մրցանակի՝ BBT (Buying Business Travel) Award Russia & CIS-ի հանձնման արարողությունը, որտեղ Հայաստանը ներկայացված էր Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացվող «OK Armenia» նախագծով։
Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց 2017թ․-ի «Լավագույն օտարերկրյա MICE ուղղություն» անվանակարգում։ Նույն անվանակարգում Հայաստանի հետ միասին ներկայացված էին նաև Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան և ԱՄԷ-ն։
Տեղեկանք. MICE-ը գործարար տուրիզմի ոլորտ է, որը զբաղվում է տարատեսակ կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ և անցկացմամբ: Արդեն ավելի քան 20 տարի Buying Business Travel ամսագիրը կազմակերպում է մրցույթներ TMC, MICE-գործակալների, ավիաընկերությունների, հյուրանոցների, վճարային համակարգերի և շուկայի այլ մասնակցիների շրջանում: