Նաիրիտցիների գործը հասավ Վճռաբեկ դատարան, պայքարը նոր փուլ է մտնում. ակցիաները կշարունկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2107 թվականն արդեն ավարտվում է, իսկ մարդիկ կան, որոնց տարին սկսվում և ավարտվում է պայքարով՝ իրնց իրավունքների, քիչ թե շատ բարեկեցիկ կյանքի համար: Ամեն հինգշաբթի տարբեր քաղաքացիներ են հավաքվում կառավարության շենքի առջև, բազմազան խնդիրներով:

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն արդեն 3 տարի է կառավարության շենքի առջև են: Պայքարում են գործարանի վերագործարկման համար: Այս անգամ նրանք եկել էին իրենց փաստաբանի հետ: Իհարկե, նա ասաց, թե այնքան էլ մեծ փորձ չունի նմանատիպ գործերի ու դեռ չգիտի, թե ինչքան կշարունակվի այս գործի քննությունը: Բայց փաստ է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի չստացած տոկոսները, որը կազմում է մոտ 1 մլն. դրամ, այն ստանալու համար արդեն դիմել են Վճռաբեկ դատարան:

«Մարդուն ապրելու համար կամ աշխատավարձ է հարկավոր կամ թոշակ կամ նպաստ: Իսկ ես ոչ մեկից չունեմ, արդեն 57 տարեկան եմ, միայնակ, ինչպե՞ս պետք է ապրեմ»- ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ նաիրիտցիներից մեկը: Բոլորի դժգոհությունը նույնն էր՝ վճարեք մեր հասանելիք գումարը:
Նկատենք, որ չնայած իրավիճակը տարիներ շարունակ չի փոխվում, բայց հավաքված քաղաքացիները չեն հուսահատվում և կշարունակեն պայքարը մինչեւ ցանկալի արդյունքի հասնեն:

Հասմիկ Սարգսյան




Լրահոս