Այսօր առավոտյան Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին հարցի քվեարկության ժամանակ խորհրդարանում իսկական խառնաշփոթ տիրեց: ՀՀԿ-ին այս օրենքն անցկացնելու համար 63 ձայն էր պետք: Ի սկզբանե ընդդիմադիր Ծառուկյան եւ Ելք խմբակցությունները որոշել էին դեմ քվեարկել, ինչի պարագայում օրենքը չէր անցնի, սակայն Նապոլեոն Ազիզյանը կողմ քվեարկեց նախագծին, որից հետո էլ իրավիճակը սրվեց:
Երկար ժամանակ Ելք խմբակցության անդամները փորձում էին պարզել՝ ինչ է կատարվել, սակայն ՀՀԿ-ականներն այդպես էլ չհանձնվեցին, և օրենքն ընդունված համարվեց: Ի
նչ կատարվեց այսօր խորհրդարանում. ArmLur.am-ը ներկայացնում է ամբողջական տեսանյութը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: