25.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ 2017թ. տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առանցքային գործընթացների շուրջ:

Ժամը 13:00՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: ԹԵՄԱ՝ 2017թ. ներքաղաքական տարվա ամփոփում:

***

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի` 2017 թվականի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Հասցե` Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրվում է գրանցվել 011-818-517 հեռախոսահամարով:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շենքում (հասցե՝ Կոմիտաս 49/2)  տեղի կունենա Ծառայության պետ Իշխան Կարապետյանի` 2017 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսը: Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 206040 հեռախոսահամարով:

***

Ս.թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլիասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն 2017 թվականի ընթացքում իրականացված պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները:

Անդրադարձ կկատարվի նաև գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերի  ընթացքին, կամփոփվեն մայրաքաղաքում գործող գյուղմթերքի տոնավաճառների աշխատանքների արդյունքները:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:15-ին  ՀՀ  Ֆինանսների  նախարարությունում  տեղի կունենա միջոցառում՝ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018թ.փոխառությունների ծրագիրը և ՀՀում Եվրամիության պատվիրակության կողմից կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված տեխնիկական օժանդակության արդյունքները ներկայացնելու նպատակով:

Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության, միջազգային ֆինանսականկազմակերպությունների և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի գործակալներ և այլն:

***

Դեկտեմբերի 25-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Թեման՝ 2018 թվականի աստղաբանական կանխատեսումներ

***

Երկուշաբթի` դեկտեմբերի 25–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Տարածաշրջանային զարգացումները 2017 թ.–ին» թեմայով։

Ասուլիսի բանախոսներն են.

– «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյան

– «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Գրետա Ավետիսյան

«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
***
Դեկտեմբերի – 25 ին  ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  տեղի կունենա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի տարեվերջյան ասուլիսը:Բանախոսը կամփոփի իր պատգամավորական գործունեությունը և կխոսի սպասվող քաղաքական գործընթացների, զարգացումների մասին:

Դեկտեմբերի – 25 ին  ժամը 12:30-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  <<Հայ Մայրեր >> բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը և <<Մենք ենք>> բարեգործական կոալիցիայի անդամ Ելենա Բաղդասարյանը կխոսեն հաշմանդամություն ունեցող երեխաների (ՄՈՒԿ) անվան տակ ամանորի շեմին  առավել զարգացող կեղծ դրամահավաքներից, ինչպես նաև ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց առաջ ծառացած խնդիրների խոչընդոտների և հասարակական վերաբերմունքի մասին:

Դեկտեմբերի – 25 ին  ժամը 13:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  մեդիափորձագետ  Տիգրան  Քոչարյանը կխոսի վերջին շրջանում արտասահմանյան հեռուստաընկերություններում հակահայկական քարոզչության մասին:




Լրահոս