Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել ապագայի նոր ծրագրերի հարցում․ դեկտեմբերի 23-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում առանձնացնել պարտադիր և աննշանակալի հանդիպումները, ճշտել երթուղիները, ժամկետները, որոնման չափորոշիչները: Դա կխնայի ձեր ժամանակը, իսկ երբ ստանաք անհրաժեշտ ամենը, կօգնի ազատվել ավելորդից: Կարող են շտկման կարիք զգալ հաշվարկները, փաստաթղթերը, առանցքային տվյալները: Օգտակար կլինի օրենքները, կանոնները, հրահանգները սովորելը: Սովորողներին սպասվում է ուշադրության քննություն:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում հրաժարվել իրադրության համայնապատկերային դիտումից և նախապատվությունը տալ դետալներին: Այսօր հաջողությունը ձեզ համար որոշվում է կարևոր մանրուքները նկատելու և գումարելու, օրենքներին և վերևից տրված ցուցումներին հետևելու ունակությամբ: Ցանկալի է կարևոր ծրագրերի մանրակրկիտ մշակումը, տեքստերի հավելյալ խմբագրումը: Խորհուրդ է տրվում միջոցների արտահոսքի դեմ և որակի վերահսկման միջոցառումներ ձեռնարկել:

Երկվորյակ

Երկվորյակներից նախևառաջ կպահանջվի կարգապահություն: Անհրաժեշտ է կատարել պարտականությունները, գնահատել ձեր և ուրիշի ժամանակը: Պրոֆեսիոնալիզմի ցուցիչ կդառնա արտահայտությունների կոռեկտությունը, մտածողության ճշգրտությունն ու հստակությունը, գաղտնիքների և հակասությունների հանգույցները քանդելու ունակությունը: Բանակցային իրավիճակը կարող է քննության տարատեսակ դառնալ:

Խեցգետին

Խեցգետիններին չի խանգարի առողջ անվստահության բաժինը, առօրյա գործընթացներում ճշտապահությունն ու բծախնդրությունը: Քննադատական մոտեցումը մարդկանց, տվյալներին, տեղեկատվությանը կօգնի կարգի բերել գործերն ու մտքերը: Ժամանակին չբացահայտված նրբությունները կարող են փչացնել ձեր անձնական վիճակագրությունը, դժվարացնել աշխատանքային կամ այլ ժամանակացույցի պահպանումը:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել ապագայի նոր ծրագրերի հարցում և անփութություն թույլ տալ հին ծրագրերը շտկելու գործում: Ձեր գործերն ու մտահղացումներն ապահով են, սակայն դետալների անուշադիր մշակումը կբարդացնի առաջադրանքը և կերկարացնի նպատակին հասնելու ճանապարհը: Չարժե ձեզ վրա ավելորդ պարտականություններ վերցնել, ինչ-որ մեկին, առանց ստուգելու, ընդգրկել ընկերների շրջանակում:

Կույս

Այսօր իրավիճակը կարող է Կույսերից պահանջել ամբողջությամբ ցուցադրել իրենց մասնագիտական ունակությունները: Խոսքը կարող է գնալ անսովոր իրավիճակի, գործերում ավրալի, աշխատանքի տեղավորվելու, քննության կամ այլ բանի մասին: Գլխավորն այն է, որ Կույսերը ստիպված կլինեն շրջապատին կամ իրենց ապացուցել իրենց իրազեկությունն ինչ-որ հարցում: Աստղերը վկայում են, որ Կույսերը տիրապետում են անհրաժեշտ գիտելիքներին ու ունակություններին:

Կշեռք

Այսօր աստղերը Կշեռքներին նվիրում են հոգեկան ներդաշնակություն: Նրանց տրամադրությունը բարձր կլինի, և բոլոր գործերը հեշտությամբ կստացվեն: Նման տրամադրվածությունը կարող է անդրադառնալ այն ամենի վրա, ինչին նրանք դիպչեն: Հնարավոր է, որ որոշ հարցեր, որոնք ճնշում էին Կշեռքներին, այսօր ինքնըստինքյան լուծվեն: Բացի այդ` աստղերը հուշում են, որ այսօր հիանալի օր է շրջապատի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Կարիճ

Այսօր Կարիճների հաջողության գրավականը կլինի զգուշությունը: Օրը նրանց չի օժտում իրավիճակում վստահորեն կողմնորոշվելու համար անհրաժեշտ ճարպկությամբ և արագ արձագանքով: Բացառված չէ, որ այսօր ինչ-որ մեկը ձեզնից վերցնի նախաձեռնությունը, օգտվի ձեր անիրազեկությունից կամ նույնիսկ խաբկանքի գնա: Հնարավոր կորուստներից խուսափելու համար Կարիճներին անհրաժեշտ է ուշադիր լինել և կասկածելի սխեմաների մասնակից չդառնալ:

Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորներին ներդաշանակության և սիրո գերազանց օր են խոստանում: Դուք դա լիովին կզգաք, նույնիսկ եթե ուրախության համար հատուկ առիթ չունեք: Ինչ-որ մեկի ժպիտը, հայացքը, ակնարկն այսօր ունակ են Աղեղնավորներին հասցնելու երանության գագաթնակետին: Հնարավոր է, որ հենց այս օրը միայնակ Աղեղնավորներին պարգևի ռոմանտիկ անակնկալ կամ բազմախոստում ծանոթություն: Իսկ եթե սիրելի էակ ունեք, օրը միասին անցկացրե՛ք:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին անհրաժեշտ է ներքին զգոնություն: Չարժե անհոգ վերաբերվել տագնապի նշաններին: Ձեր շրջապատում, աշխատավայրում կարող են տեղի ունենալ անհարմար, տարօրինակ կամ անընդունելի դեպքեր: Խնդիրը կարող է կապված լինել որակի մակարդակի, գործնական կամ բարոյական պատասխանատվության հետ: Չարժե զբաղվել առանցքային հարցերով առողջության, կրթության, մասնագիտության և կարիերայի ոլորտներում:

Ջրհոս

Առաջիկա շաբաթներին Ջրհոսներին խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել դեպքերի քողարկված կողմերին: Արտաքին բարեկեցությունն իր մեջ թաքցնում է մի շարք տհաճ պահեր, որոնք, առանց անհրաժեշտ մշակման, կարող են համակարգային բնույթ ստանալ: Դա կարող է լինել անհրաժեշտ ցուցիչների ցածր մակարդակը, մարդկանց հետ ոչ այնքան անկեղծ և արդար հարաբերությունները: Հատուկ ուշադրություն է պահանջում գործերի կազմակերպումը:

Ձկներ

Ձկներին չի խանգարի ստուգել իրենց թիկունքի ամրությունը: Տանն օգտակար կլինի զբաղվել առողջացմամբ, դեղատուփի համալրմամբ, պակասների լրացմամբ, անսարքությունների վերացմամբ: Աստղերը հուշում են, որ ուշադրություն կարող է պահանջել իրավիճակի ոչ միայն նյութական, այլև հոգեբանական կամ բարոյական կողմը: Հնարավոր է, որ ամրապնդման և հստակեցման կարիք ունեն ձեր մտահղացումները, գեղագիտական, մասնագիտական կամ հոգևոր համոզմունքները:




Լրահոս