Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը խմբագրություն զանգահարած քաղաքացիներից տեղեկացավ, որ մեր թերթի շաբաթ օրվա համարի մեջ տեղադրված է եղել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային բուկլետը: Սակայն «Ժողովուրդ»-ը որեւէ պայմանավորվածություն չունի վերոնշյալ խանութների ցանցի հետ: Մեզ ոչ ոք չի տեղեկացրել, եւ, առավել եւս, չի վճարել մեր թերթի միջոցով սեփական գովազդային բուկլետները տարածելու համար: Ահազանգի հետքերով շրջայց կատարեցինք մայրաքաղաքի կենտրոնում եւ պարզեցինք, որ մի քանի կրպակներում մեր թերթը վաճառվում է մեջը դրված գովազդային բուկլետի հետ միասին: «Երեւան Սիթի»-ի տնօրինությունից պարզաբանեցին, որ իրենք կրպակատերերին 20 հազարական դրամներ են տվել, որպեսզի վերջիններս ամենալավ վաճառվող թերթերի` այդ թվում եւ «Ժողովուրդ»-ի հետ բուկլետներ բաժանեն: Զգուշացնում ենք «Երեւան Սիթի»-ին, որ նման գործելաոճն առնվազն կոռեկտ չէ, եւ պահանջում ենք այն դադարեցնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ