ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարեն Կարապետյանի` ՊԵԿ այցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

Կառավարության ղեկավարը ՊԵԿ ղեկավար կազմի հետ հանդիպումից փոքրիկ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: «Այսօր ՊԵԿ կատարած այցով մեկնարկել ենք մեր այցելությունները մի շարք պետական կառավարման մարմիններ, որոնք հաշվետվություն են ներկայացնելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և այս տարվա ծրագրերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա 2017թ. աշխատանքները գնահատում եմ դրական և 2018թ.-ին հանձնարարել եմ շատ հետևողական շարունակել դրանք, որպեսզի բիզնեսով զբաղվելու տեսանկյունից Հայաստանը դարձնենք հնարավորինս օրինակելի երկիր»,- հայտարարել է երկրի վարչապետը:

Հիշեցնեն, որ ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Պեկ-ում իրարանցում է, քանի որ սպասում են վարչապետի այցին:

Այց ՊԵԿ

Այսօր ՊԵԿ կատարած այցով մեկնարկել ենք մեր այցելությունները մի շարք պետական կառավարման մարմիններ, որոնք հաշվետվություն են ներկայացնելու անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և այս տարվա ծրագրերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին, ապա 2017թ. աշխատանքները գնահատում եմ դրական և 2018թ.-ին հանձնարարել եմ շատ հետևողական շարունակել դրանք, որպեսզի բիզնեսով զբաղվելու տեսանկյունից Հայաստանը դարձնենք հնարավորինս օրինակելի երկիր:

Posted by Karen Karapetyan on Montag, 15. Januar 2018




Լրահոս