Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի մինչև հոկտեմբեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծից տեղեկանում ենք, որ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելւ տարածվելու է ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը: Համապատասխան հոդվածում ասվում է.   «2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը ՀՀ»:

Նշենք, որ Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ներմուծումն արգելող օրենքը հրատապ ռեժիմով կուղարկվի Ազգային Ժողով:




Լրահոս