«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի Շ. Ռուսթավելու անվան 23 հիմնական դպրոցի շենքը եւ Երեւան քաղաքի Թաիրովի 14 հասցեում գտնվող նախկին 81 դպրոցի շենքը նվիրաբերելու են Երեւան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն կամ արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով: Որպես հիմնավորում նշվում է, որ այդ ոչ առեւտրային կազմակերպությունները միացել են այլ կազմակերպությունների, իսկ այդ հասցեներում գտնվող դպրոցների շենքերը թողնվել են պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Ըստ այդմ, Երեւանի քաղաքապետի կողմից առաջարկ է եղել այդ դպրոցների շենքերը փոխանցել Երեւան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով:
Տեղեկացանք, որ այդպես նրանք հույս ունեն, որ կլուծվի Երեւանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրները: