«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. հոկտեմբերի 15-ին իր ծննդյան 70-ամյակը նշեց 2003թ. նոյեմբերի 18-ին Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամ նշանակված Կիմ Բալայանը, ով նախօրեին լքել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմամբ առաջիկայում Ազգային ժողովի կողմից նշանակվելու է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:
Թեև Հրայր Թովմասյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով՝ հարցը համարվում է լուծված և փակ։ Հարց է, սակայն, թե ով է ԱԺ-ում փոխարինելու Հրայր Թովմասյանի թափուր պատասխանատու պաշտոնը։ Առաջին շրջանառվող և հավանական անունը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է, ով, սակայն, իր նեղ շրջապատում հայտարարում է, թե չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը։ Ինքը Կոստանյանը հայտնում է, որ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում շատ կցանկանար տեսնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: