Փետրվարի 7-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՏՐՎԱՐԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ – ՀՀ բնապահպանության նախարարության 2018 թվականի ծրագրերը:

***

ՓԵՏՐՎԱՐԻ 7-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – ՀՀ բնապահպանության նախարարության 2018 թվականի ծրագրերը:

***

Փետրվարի 7-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ փետրվարի 7-ը  համացանցում հայատառ գրելու օր հռչակելու կապակցությամբ։
Թեման՝ «Համացանցում հայկական այբուբենի օգտագործման ներկայիս վիճակը. Արձանգրված հաջողություններ և դեռ չլուծված խնդիրներ. խոչընդոտող տեխնիկական հարցեր. Որքանո՞վ են պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները   համացանցում գրում հայերեն. գոհացուցիչ են արդյունքները թե՞ ոչ։  Համացանցում հայերեն գրելը՝ հայրենասիրության և լեզվի պահպանման, ազգային մտածողության ու գրագիտության,  թե՞ շփման դյուրին դրսևորում։  Դպրոցների և ԶԼՄ-ների դերը համացանցում հայտառ գրելու գործընթացում, նախաձեռնության հետագա անելիքները»։
Բանախոսներն են՝
Զոհրապ Եգանյան- փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնության հեղինակ
Գրիգորի Սաղյան – « Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ
Անի Մկրտչյան –  հայ հայատառ դոմենի առաջխաղացման համակարգող
***
Փետրվարի 7-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  Ռազմինֆո մասնագիտացված կայքի Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի  ասուլիսը։
Թեման՝ «Արտահերթ նախագահական ընտրություններ Ադրբեջանում: Որո՞նք են հիմնական պատճառները: Ներքաղաքական իրավիճակը Ադրբեջանում: Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հայտարարությունը արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին.  Ադրբեջան և տարածաշրջան: Արդյոք կլինեն փոփոխություններ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում»։
***
Փետրվարի 7-ին ժամը 12:00-ին  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում Ադրբեջանագետ Անժելա Էլիբկովան և սոցիլոգ Արմինե Ադիբեկյանը կխոսեն ապրիլի 11-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման մասին և կներկայացնեն արտահաերթ ընտրություններ անցկացնելու դրդապատճառները:
***
Փետրվարի   7–ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը եւ տնտեսվարողներ Էդուարդ Կոշտոյանը եւ Լուսյա Հարությունյանը:
ԹԵՄԱ՝    «Աշտարակ կաթ» ՓԲԸ լուծարային հանձնաժողովի կողմից խախտվել է տնտեսվարողների բիզնես-գործունեության  իրավունքը:
Փետրվարի   7–ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը և բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը:
ԹԵՄԱ՝ պետական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանի էսքիզի շուրջ հասարակության  թեժ քննարկումները շարունակվում են։
***




Լրահոս