Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ից ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված գրառումից, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության նպատակն է համացանցի բոլոր հարթակներում հայերեն գրելը դարձնել բացառապես մեսրոպատառ: Նախաձեռնությանն այս տարիների ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները:
Նախաձեռնության անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում գրել հայերեն բացառապես մեսրոպատառ: Հատուկ շնորհակալություն լրատվամիջոցների ներկայաուցիչներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած աջակցության համար:
Համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն