Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բուհի ռոմանո-գերմանական ֆակուլտետի իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել փոխդեկան, 37-ամյա Գևորգ Բարսեղյանը:
Քիչ առաջ դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք: Համալսարան են ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը՝ կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից Գ. Բարսեղյանին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ փոխդեկանը ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկութուններ է արել, ում հայրն էլ Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյա է և ուսանողուհին այդ մասին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել են համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի վարչական շենք ու իր աշխատասենյակում հորդորել են փոխդեկանին, որպեսզի այլևս նման պահվածք չցուցաբերի։
Մանրամասները՝ այստեղ։