«Ուրարտուն» երկու նոր բասկետբոլիստ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արագադ Աբրամիանը եւ ազգային թիմի թեկնածու Վարդան Բիդրոսյանը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու» ակումբում:

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանը վստահ է, որ նորեկները կուժեղացնեն թիմի կազմը եւ կօգնեն հաղթել Ա լիգան:

Արագադ Աբրամիանը ծնվել է 1992 թվականի հուլիսի 8-ին Իրանում: Աբրամիանը նախկինում հանդես է եկել ԱՄՆ ուսանողական լիգայում: Նրա վերջին ակումբը եղել է Լոս Անջելեսի «Մասիսը»: Արագադ Աբրամիանը նորամուտն ազգային հավաքականի կազմում նշել է օրեր առաջ՝ ԵԱ-2021-ի նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղում (84-65):

Վարդան Բիդրոսիանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 14-ին, Իրանում: Նա հանդես է եկել իրանական մի շարք ակումբներում, որտեղ եղել է առաջատար խաղացողներից մեկը: Բիդրոսյանի վերջին թիմը եղել է Իրանի Սուպեր լիգայում հանդես եկող «Գորգան» ակումբը:

Մարտի երկուսին կմեկնարկեն Ա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները: «Ուրարտուն» որպես առաջատար միանգամից կխաղա կիսաեզրափակչում: «Ուրարտուն» կմրցի «Արցախ»-«Շիրակ» զույգի հաղթողի հետ:

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի




Լրահոս