Արա Բաբլոյանը նկատողություն արեց քարտուղարությանը. Արմեն Սարգսյանի փաստաթղթերը չկային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ և ՀՅԴ թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրման հարցը: Սկզբում խոսքով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ներկայացնելով իրենց թեկնածուի կենսագրական տվյալները: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու փաստաթղթերի ցանկում առկա չէ ՀՀ- ում մշտական բնակության ցենզի փաստաթղթերը: Այդ հարցը բարձրացրին նաև Ելք-ի մյուս պատգամավորները: Ի վերջո, փատաթղթերը բերվեցին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, թե քարտուղարությանը նկատողություն կանի:




Լրահոս