ՔԿԱԳ պետը սեփական շենք ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակակլբան նշանակության շինություն ունի:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրված է, որ Մխիթարյանի սեփականությունն է համարվում առանձնատունն ու հասարակական նշանակության շինությունը՝ բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 677 հազար դրամ ու գոյացել աշխատավարձից:

Շարունակությունը՝  թերթի այսօրվա համարում:




Լրահոս