«STARTPHONE 2500»-ից անցում «STARTPHONE EXTRA 2500» տարբերակին. ավելի շատ ինտերնետ, ավելի շատ րոպեներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 2500» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր այլևս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին:

«STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանով նույն 2500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները  կստանան 3 անգամ ավելի շատ ինտերնետի ծավալ՝ սոցիալական ցանցերում առավել անհոգ շփվելու համար, իսկ2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը և սակագնային պլանի շրջանակում ավելացված նոր՝ 50 րոպե խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր թույլ կտան միշտ մնալ կապի մեջ:

Փաթեթով տրամադրվող ծառայություններ
Ներցանցային խոսելաժամանակ 2500 րոպե
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր 50 րոպե
Ինտերնետ 3000 ՄԲ

«Ավելացնելով սակագնային պլանի ներսում առաջարկվող ինտերնետի փաթեթը և խոսելաժամանակը ինչպես դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, այնպես էլ դեպի ՀՀ այլ ցանցեր, մենք ստեղծել ենք առավել հարմարավետ ու մատչելի պայմաններ մեր հավատարիմ բաժանորդների համար:  Առաջարկելով «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանը՝ մենք խնայել ենք մեր բաժանորդների ժամանակը և հոգացել ենք նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/




Լրահոս