Գումար մի ծախսեք խնամքի միջոցների վրա. անհրաժեշտ է ընդամենը կաթ և խմորիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոպիտ, ճաքճքած ոտքերը տգեղ տեսք ունեն, անհարմարություն, երբեմն նաև ցավ են առաջացնում։ Fithakcer.ru կայքը գրում է, որ հարկավոր չէ գումար ծախսել թանկարժեք խնամքի միջոցների վրա։ Կրունկները փափկեցնելու գործում օգնության կհասնեն այս պարզ բաղադրիչները։ Խնամքի միջոցը սեփական ձեռքերով պատրաստելու համար հարկավոր է.

• 4 բաժակ կաթ
• 3 ճաշի գդալ խմորիչ։

Տաքացրեք կաթը, լցրեք մեծ տարայի մեջ։ Ավելացրեք խմորիչը, լավ խառնեք։ Համոզվեք, որ ջերմաստիճանը հարմար է ոտքերը դնելու համար։ 10 րոպե ոտքերը դրեք տարայի մեջ։ Ապա լվացեք ոտքերը տաք ջրով և չորացրեք։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա ամեն օր։ Սա կլավացնի ոտքերի վիճակը, կփափկեցնի մաշկը։




Լրահոս