Կառավարության նիստերը դռնփակ կլինեն նաև պաշտոնյաների համար. ովքեր իրավունք չեն ունենա ներկա գտնվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո մի շարք պաշտոնյաներ այլեւս հնարավորություն չեն ունենա մասնակցել կառավարության նիստերին, մինչդեռ հիմա նրանք ունեն այդ իրավունքը: Կառավարության նիստերին այդ պաշտոնյաները կմասնակցեն միայն վարչապետի կողմից նախատեսված դեպքերում: Մասնավորապես փոփոխություններ են կատարվել կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում, եւ ամրագրված է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ՏՄՊՊՀ նախագահն ու Կենտրոնական բանկի նախագահը այլեւս իրավունք չեն ունենա մասնակցել կառավարության նիստերին՝ բացառությամբ, եթե առկա է հրավեր:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս