Լոռու մարզի իրավապահների գործողությունների մասով բացահայտումները շարունակվում են․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լոռու մարզի իրավապահների գործողությունների մասով բացահայտումները շարունակվում են: Բանն այն է, որ քրեական հեղիանկություն Վահագն Աբգարյանի գործողությունները պարտակելու նպատակով կաշառք վերցնելու համար կալանավորվել են Լոռու մարզի քննչականի պետ Թաթուլ Շուշանյանը եւ եւս երկու քննիչ: Սակայն, ինչպես նկատում ենք, բացի քննիչներից` Լոռու մարզի ոստիկանության պաշտոնատար անձինք եւս հայտնվել են մեղադրյալի աթոռին:

Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով, ինչպես նաեւ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել Դավիթ Դավթյանի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ պետության օրինական շահերին»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս