Զգուշացում. Շիրակի մարզում «Կոկա Կոլա» արտադրանքի շշերով և մակնշմամբ մեծ թվով կեղծ գազավորված ըմպելիքներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Շիրակի մարզում հայտնաբերել են «Կոկա Կոլա», «Ֆանտա՝ նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» ապրանքային նշաններով գազավորված շուրջ 3000-ից ավելի շշերով ըմպելիքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները շրջայցի ժամանակ են ստացել օպերատիվ տեղեկությունները և պարզել են, որ կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքները կեղծել են Վահագն Գևորգյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, ովքեր անհատ ձեռներեցներ են։ Ողջ կեղծ ըմպելիքներն առգրավվել են և փաստի առթիվ էլ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերված կեղծիքի մասին գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է ՀՀ տնտեսական մրցակցութան պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, վերջինս էլ այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին։

Մանրամասները` այստեղ:




Լրահոս