Աթլետիկոն» և «Բարսելոնան» ջենթլմենական համաձայնագիր են ստորագրել մադրիդյան թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ, հայտնում է «AS»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Աթլետիկոն» ցանկանում է թիմում պահել հարձակվողին և շարունակում է բանակցություններ վարել ֆրանսիացու հետ` գործող պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ըստ «Բարսելոնայի» հետ ստորագրած համաձայնագրի, կապտանռնագույնները չպետք է միջամտեն ֆուտբոլիստի և «Աթլետիկոյի» միջև բանակցությունների ընթացքին, սակայն եթե Գրիզմանը հրաժարվի նոր պայմանագրի կնքել մադրիդյան ակումբի հետ, ապա «Աթլետիկոյի» ղեկավարությունն այդ մասին կհայտնի «Բարսելոնայի» ներկայացուցիչներին:
Այս կերպ, «Բարսելոնան» առավելություն կունենա, եթե Գրիզմանը որոշի հեռանալ «Աթլետիկոյից»: