Մարտի 28-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի մամուլի ասուլիսը:
Թեման` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում ս.թ. մարտի 29-31-ը կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսը:
Ասուլիսին մասնակցող ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` ժամը 09.30-ից 09.50-ը:
***
Ս/թ մարտի 28-ին՝ ժամը 11:45-ին, Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ անդամները կայցելեն Եռաբլուր:
***
Ի՞նչ հետեւանքներ է թողել տաք ձմեռը գյուղատնտեսության վրա, ինչպե՞ս են ընթանում գարնան գյուղատնտեսական աշխատանքները, ինչպիսի՞ն կլինի գյուղատնտեսական տարին. գյուղոլորտում առկա խնդիրներն ու ոլորտից սպասելիքները մարտի 28-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կներկայացնի գյուղատնտեսության փորձագետ, ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
***
Չորեքշաբթի` մարտի 28–ին ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնին, որը կանցկացվի Վանաձորում ապրիլի 7-8–ին։
Հեքեթոնը իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Ասուլիսի բանախոսներն են`
Էվա Նահեր – ԵՄ -«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար,
Ամալյա Եղոյան – ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ,
Զարմինե Զեյթունցյան – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ,
Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն,
***
ՄԱՐՏԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Սոցիալական ցանցերում անհատական տվյալների արտահոսքի հետ կապված խնդիրները, զանգվածային արգելափակումները, ֆեյսբուքի նոր քաղաքականության ազդեցությունը մեդիա դաշտի վրա: