Չի նշանակում, թե մենք մինչև ապրիլ չգիտենք մեր անելիքները. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության գերատեսչությունները երբ են իրենց ծրագիրը տարվա տալիս: Կառավարության այսօրվա նիստում հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը եւ հունվարի վերջ պատասխանը ստանալով հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչու են մարզպետները ներկայացնում փետրվարի կեսերին:

Դավիթ Լոքյանը նշեց, թե պետք է կառավարության ծրագիրը լինի, որ դրան համապատասխանեցնեն: «Մենք ներկայացրել ենք 5-ամյա ծրագիր, իհարկե որևէ մեկը չի ասում, թե այդ փաստաթուղթը ենթակա չէ փոփոխության, չի նշանակում, թե մենք մինչև ապրիլ չգիտենք մեր անելիքները: Ես առաջարկում եմ վերանայել», – նշեց նա:
Նա նշեց, թե վերջնաժամկետը թող լինի հունվարի 15-ը, Լոքյանն էլ նշեց, թե հունվարին իրենց գնահատման ժամկետն է, Կարապետյանն էլ նշեց, թե դրանք փոխկապակցված են և միմյանց չի խանգարում: Նա նաև նշեց, թե արդեն հաջորդ ծրագիրը թող ներկայացնեն դեկտեմբերին:




Լրահոս