ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է Բրազիլիայում վերականգնվել ոտքի վիրահատությունից հետո:
Ինչպես հայտնում է «UOL»-ը, բրազիլացի ֆուտբոլիստն այժմ վերականգնողական փուլ է անցնում ակումբի ֆիզիոթերապևտի հսկողության ներքո, և սպասվում է, որ նա ապրիլի վերջին կմիանա ՊՍԺ-ին:
Հարձակվողը կարող է վերականգնվել մինչև Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչը, որը կկայանա մայիսի 8-ին, եթե իհարկե իր թիմը հայտնվի այնտեղ: Նեյմարը ոտնաթաթի վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի` «Մարսելի» հետ փետրվարի 25-ին կայանալիք խաղում (3:0): Այդ ժամանակ ֆուտբոլիստը պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից: