Ապրիլի 3-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Ապրիլյան պատերզամից 2 տարի անց։ Դասեր, կատարված աշխատանքներ և հրատապ անելիքներ»։
Բանախոսներն են՝
Ռոմիկ Մխիթարյան – փոխգնդապետ, Շենգավիթ համայնքի նախկին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ
Կորյուն Ղումաշյան – գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր – տնօրեն
Վազգեն Սիսլյան – ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար
***
«Նոյյան Տապան». Սյունիքյան «մեղմ» պատիժը և հայաստանյան 10 000 դրամանոց «ամոթալի» արդարադատությունը
Ապրիլի 3-ին ժամը 14:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։
Թեման՝ «10 000 դրամի գողության համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում երեք անչափահաս երեխաների և ներկայումս Մուրացանի հոսպիտալում վիրահատված հայ զինվորի մորը։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ երեք անչափահաս երեխաների անտերության մատնվելու, Սյունիքի մարզի ոստիկանության և դատարանի ապօրինի գործողությունների մասին և բարձրաձայնում դատարանի կայացրած որոշման վերաբերյալ իրենց անհամաձայնությունը»։
Բանախոսներն են
Հասմիկ Սարգսյան – ամբաստանյալ
Մուշեղ Շուշանյան – փաստաբան
իրավապաշտպաններ
Մարինա Պողոսյան- «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ
Արթուր Սաքունց – ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
***
Ապրիլի 3-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: Թեման՝ Քաղաքական իրավիճակ, Հնչակյան կուսակցության անելիքներ, մայիսի մեկի հանրահավաք: