«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանը խոստացել է ընդամենը երկու տարի աշխատել վարչապետի պաշտոնում, որից հետո այդ պաշտոնը փոխանցելու է Կարեն Կարապետյանին:
Այս խոսակցությունները իսկական դեժավյու են, որովհետև Սերժ Սարգսյանը արդեն մի քանի անգամ և առնվազն երկու մարդու խոստացել է փոխանցել իշխանությունը, և երբ եկել է այդ սպասված պահը, իշխանության փոխանցման փոխարեն՝ նոր ժամկետ է հրապարակվել:
Կասկած չկա, որ նույնն է լինելու նաև երկու տարի հետո, բայց կարևոր է, որ հույս կա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: