Ապրիլի 7-ին ժամը 11.30–ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։
Թեման՝ «Գեղեցիկի բովանդակությունն ու ընկալումը, դրսևորման ձևերն ու չափանիշները, գեղեցիկի հասարակական, իրավական և հոգեբանական պաշտպանվածությունը։ Գեղեցիկի հնարավորությունները և ինչ խնդիրներ կարող է լուծել կամ առաջացնել այն։ Գեղեցկության մրցույթները Հայաստանում և աշխարհում։ Դրանց նպատակը և հետևանքները։ Կազմակերպիչները, մասնակիցները, օբյեկտիվության աստիճանը, խնդիրիները և դրանց շտկման եղանակները»։
Բանախոսներն են՝
Գոհար Հարությունյան – Միսս Հայաստան կազմակերպության ղեկավար
Կարինե Նալչաջյան – հոգեբան
Անուշ Սաֆարյան- դաշնակահարուհի պրոդյուսեր դիզայներ
Հայկազ Մակարյան – հրապարակախոս, իրավապաշտպան
***
Ապրիլի 9-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ինչպես Հայաստանում ստեղծել տասնյակ հազարավոր վճարունակ նոր աշխատատեղեր. դիտարկումներ փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) ոլորտում առկա հնարավորությունների իրացման խնդրի շուրջ: