Նոր նշանակումներ նախագահականում. Արմեն Գևորգյանն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր Վարդան Մակարյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:

ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Համաձայն Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասի և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի.

1. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

2. Վարդան ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»:




Լրահոս