Ապրիլի 21-ին, ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի 43 մասնակից:
Հիշեցնենք` ապրիլի 20-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքումՓաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 21-ի առավոտյան 11:00-ից կրկին փակել Երևանի փողոցները: Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները երթ են սկսել ՆորՆորքի զանգվածից: