Ավանում քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել Հանրային ռադիոյի աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ռադիոյի պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը երեկ ծեծի է ենթարկվել: Պետրոս Ղազարյանը հայտնում է, որ նրան երեկ ծեծել են, հեռախոսը վերցրել, այփադը ջարդել, ավտոմեքենան ջարդուփշուր արել:

Դեպքը տեղի է ունեցել Ավանից իջնելիս, քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մոտեցել են նրան, հարցրել` ինչ է նկարում և ծեծել են լրատվամիջոցի ներկայացուցչին:

Վերջինս հայտնել է, որ այս պահին իր կյանքին վտանգ չի սպառնում:




Լրահոս