Տավուշի մարզի Կողբ համայնքի ավագանին, համայնքապետ Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ, որոշում է կայացրել միանալ ժողովրդական շարժմանը և մյուս համայնքներին կոչ է արել հետևել իրենց օրինակին:
ArmLur.am-ը փորձեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից պարզել` ինքը պատրաստվո՞ւմ է միանալ իր ծննդավայր Կողմի ժողովրդին և անել նույն քայլը: Սակայն մեր հեռախոսազանգերն ապարդյուն անցան: