ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա արդեն նամուսի խնդիր է. Քոքոբելյանը կոչ է անում իշխանավորներին հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու, երեք օրերին կատարվող իրադարձությունների շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: «Ցանկացած` դեռեւս գործող իշխանավոր պետք է գիտակցի, որ մենք այլեւս ապրում ենք ուրիշ Հայաստանում: Եվ այս ոգեւորությունը, այս էներգետիկան որ կա մեր ժողովրդի մոտ, ակնհայտ է, որ անկասելի երեւույթ է: Այսօր իշխանությունը փողոցում է, այսօր իշխանական կաբինետներում դե ֆակտո իշխանություն չկա»:

Հարցին` Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Կարեն Կարապետյանն ինչու է հապաղում, Քոքոբելյանն ասաց. «Խիստ տրամաբանական է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իր քաղաքական թիմը պետք է հրաժարական տա: Կարծում եմ` սա արդեն նամուսի խնդիր է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս