«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը իշխանություններից առաջարկ է ստացել՝ համաժողովրդական պայքարից հրաժարվելու դեպքում իրեն կվճարեն 200 միլիոն դոլար:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նրան աջակցող ուժերը հենց այդքան են գնահատել ապագա խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակը:
Նոր ընտրություններ կազմակերպելու, ընտրակաշառք բաժանելու, ընտրություն կեղծելու փոխարեն, նրանք մտածել են, որ ավելի հեշտ ճանապարհ կա՝ այդ գումարը վճարել Նիկոլ Փաշինյանին և սպանել համաժողովրդական շարժումը:
Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է գործարքից՝ ասելով, որ ավելի լավ կանեն, եթե այդ գումարը պահեն իրենց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: