
Տևական ժամանակ է, ինչ ցուցարարները բարձրաձայնում են, թե շտապօգնության ծառայության մեքենաներով տեղափոխում են պատգամավորներին: Բանն այն է, որ Ազգային ժողովում պետք է նիստ տեղի ունենար, սակայն քանի որ ճանապարհները փակ են, պատգամավորները չեն կարողացել գնալ խորհրդարան:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Շտապօգնություն» ՓԲԸ ծառայության պետ Թագուհի Ստեփանյանի հետ: Նա նշեց, թե այդ լուրերը աբսուրդ են, և հավելեց, որ այդ ահազանգերի պատճառով ցուցարարները բացում են շտապօգնության մեքենաների դռները, ստուգում, թե ներսում ով կա և նոր միայն բաց թողնում: