Համաներման օր Գյումրիում. ցուցարարների առաջարկում են հանրապետականներին հանձնել անդամատոմսերը. գործընթացը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաներման օր է Գյումրիում: Ցուցարարները հնարավորություն են ընձեռել հանրապետականներին համաներում ստանալ՝ հանձնելով ՀՀԿ անդամատոմսերը: Այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են ՀՀԿ անդամ եւ ունեն անդամատոմսեր, կարող է են ժամը 18.00-ին գալ հրապարակ ու հանձնել կամ ոչնչացնել փաստաթուղթը: Այդ դեպքում տվյալ անձը համաներում կստանա: Անդամատոմսեր հանձնելու գործընթացն արդեն սկսվել է: Երկու հոգի հանձնել է գրքույկը: ՀՀԿ-ից դուրս է եկել նաեւ Արտակ Առաքելյանը, ով երկար տարիներ ղեկավարում հանրապետականների երիտասարդական թեւը:

Վերջինս իր սոցցանցի էջում գրել էր. «Հարգելիներս, քիչ առաջ ես ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Որոշմանս պատճառը այն է, որ կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական և արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը ըստ իս հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում։ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ»




Լրահոս